Հայ-իրանական սահմանի Ագարակի հատվածում կառուցվում է մեծ ու տեխնիկապես ավելի հզոր մաքսակետ: Մեծամասշտաբ շինարարության պատճառով Իրանի տարածքով Հայաստան մտնող բեռնատարներին չի թույլատրվում երկար կայանել մաքսակետի տարածքում, քանի որ կուտակումները խանգարում են շինարարությանը: ՊԵԿ-ից հորդորում են՝ սահմանին մի ձգձգեք մաքսային ձևակերպումները, ներկայացեք փաստաթղթերի ամբողջական ցանկով: