Իրանի բանակը գտնվում է մարտական բարձր պատրաստվածության վիճակում՝ կապված ԱՄՆ-ի հետ հնարավոր դիմակայության հետ՝ հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին։
«Մենք գտնվում ենք մարտական բարձր պատրաստվածության վիճակում և ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում հակառակորդի տեղաշարժերին։ Իրանը այն երկիրը չէ, որը կարելի է ոչնչացնել»,- ասել է Խաթամին, նախազգուշացրել՝ Իրանի վրա հարձակման փորձի դեպքում Իսրայելի անվտանգությունը սպառնալիքի տակ կհայտնվի:
Պաշտոնյան նշել է նաև, որ հարևան պետությունները թույլ չեն տա իրենց տարածքներն ու օդային տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար:
«Սա գովելի դիրքորոշում է, քանի որ նրանք գիտակցում են, որ Իրանի դեմ ցանկացած գործողություն կհանգեցնի ողջ տարածաշրջանի ապակայունացմանը»,- նշել է նա: