Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Սեղվիե» միջազգային դեղագործական ընկերությունների խմբի ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Կարևորելով առողջության ապահովագրության փաթեթում ներառվող դեղերի ցանկի անընդհատ ընդլայնումը՝ նախարարն ընդգծել է համագործակցության պատրաստակամությունը, հատկապես հակաքաղցկեղային, սրտանոթային և շաքարային դիաբետի դեմ նոր դեղերի հասանելիությունը մեր քաղաքացիների համար ապահովելու գործում։
Քննարկվել են «Սեղվիեի» հետ հետագա համագործակցության ուղղությունները՝ շեշտը դնելով մեր երկրում նոր դեղերի գրանցման գործընթացին։
«Սեղվիե» Խմբի, Եվրասիական տարածաշրջանի երկրների գլխավոր տնօրեն Ժերար Շառլը խոսելով ընկերության ռազմավարությունից՝ նշել է, որ իրենց գործունեության կարևոր առանցքը դեղերի անվտանգությունն ու պացիենտների շահն է։ Համագործակցության շրջանակում ընդգծվել է հատկապես նորարարական դեղերի հասանելիությունը մեր երկիր ապահովելու գործում քայլերի կարևորությունը: