Ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ Աբու Դաբիում փետրվարի 1-ին նախատեսվող բանակցություններին կարող է ևս մեկ լրացուցիչ օր հատկացվել, եթե նման անհրաժեշտություն լինի՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չլուծված է մնում տարածքային հարցը: Աշխատանք է տարվում կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ: Ռուբիոն նաև հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ ձևաչափով:
Ամերիկյան կողմը կարող է մասնակցել քննարկումներին, սակայն նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ներկա չեն լինի: Աբու Դաբիում ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա առաջին եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 23-24-ը: