Այսօր մի քանի միֆերի մասին կուզեի խոսել, որոնք շատ լայն տարածում էին գտնում և ավելի շատ տարածվում էին առողջության ապահովագրության ներդրումից առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Համակարգի գործարկման առաջին երկու շաբաթվա բարդ փուլերն արդեն անցել ենք։
Միֆերից առաջինն այն էր, որ հիմա մարզերից բոլորը կշտապեն Երևան բուժօգնություն ստանալու, մարզային բուժհիմնարկները կդատարկվեն ապահովագրության ներդրման արդյունքում։ Այն ինչ փաստը ցույց է տալիս, որ առողջության ապահովագրության ներդրման շրջանակներում մարզային բժշկական կենտրոնները շատ ակտիվ կերպով սպասարկում են մեր քաղաքացիներին։ Իրականացնում են և՛ բարդ վիրահատություններ, նոր մեթոդներով։ Վերջերս Թալինի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ ձևով իրականացրեց վիրահատություն։ Հենց առողջության ապահովագրության շրջանակներում։
Հաջորդը, որ առողջության ապահովագրությունից ամենամեծ շահը ստանալու են ավագ սերնդի ներկայացուցիչները։ Բայց ուզում եմ ասել, որ նաև ապահովագրավճար վճարող 18-ից 65 տարիքի քաղաքացիների առումով մենք բավական ակտիվ դիմելիություն ունենք։ Եվ աշխատավարձ ստացող, ապահովագրավճար վճարող անձանց փոխհատուցման չափը այս 28 օրվա համար կազմել է 500 միլիոն դրամից ավել։ Սա նշանակում է, որ մեր բոլոր խմբի քաղաքացիների համար էլ առողջության ապահովագրությունը աշխատում է, և մեր քաղաքացիները օգտվում են։
Հաջորդ միֆը․ հենց որ պետական ապահովագրական համակարգը ներդրվի, մասնավոր ապահովագրական ընկերությունները կսնանկանան, կփակվեն, այս հատվածով տնտեսական կորուստներ կունենան։ Այնինչ, փաստը լրիվ հակառակն է։ Առաջիկայում մենք ապահովագրական մասնավոր ընկերությունների հետ էլ կկնքենք հուշագիր, որի շրջանակներում նրանք էլ շատ ճիշտ ձևաչափով, հավելյալ, ուրեմն, ծառայություններ ներառելով, կկարողանան պլյուս փաթեթները տրամադրել։ Ուզում եմ ասել, որ ապահովագրական ընկերությունները վերջին մի քանի ամիսներին հակառակը, միայն զարգացման նոր ծրագրեր են ներկայացնում հանրությանը»,-նշել է նախարարը։