Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում հունվարի 26-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ալափարս գյուղի 53-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։
Ալափարս մեկնած ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է: 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 53-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ընդհանուր 41,95 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ և կանեփի չորացրած բույսեր:
Ալափարսի բնակիչ 53-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն: