Վերջին տարիներին հսկայական ներդրումներ և բարեփոխումներ են արվել բանակում. ձեռք է բերվել ժամանակակից այնպիսի սպառազինություն և ռազմական տեխնիկա, որ մեր բանակը երբեք չի ունեցել, հայտարարել է վարչապետը՝ բանակի կազմավորման 34-ամյակի ուղերձում ներկայացնելով, թե ինչո՛ւ նույնը չի արվել ավելի վաղ։ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է․ «Մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու»: Երկրի ղեկավարի խոսքով՝ բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է: Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանն այսպիսին չպիտի լինի երբեք։
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։