Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները երեքշաբթի երեկոյան մերժել են Սեբաստիան Լըկորնյուի կառավարությանը ներկայացված անվստահության երկու քվեն:
Դրանք նախաձեռնել էին աջակողմյան «Ազգային միավորումը» և Ազգային ժողովի ձախակողմյան քաղաքական ուժերը՝ առանց Սոցիալիստական կուսակցության մասնակցության:
Կառավարությանն անվստահություն հայտնելու ձախերի առաջարկին կողմ է քվեարկել 267 պատգամավոր՝ անհրաժեշտ 289 ձայնի մեծամասնությամբ, «Ազգային միավորումը»՝ 140 ձայն։
Ձախ և աջ ընդդիմության նախաձեռնությունները կապված էին Լըկորնյուի՝ Սահմանադրության 49.3-րդ հոդվածի հերթական օգտագործման հետ՝ այս անգամ երկրի 2026 թվականի բյուջեի ծախսային մասը հաստատելու համար։ Այդ հոդվածը թույլ է տալիս օրենքն ընդունել՝ առանց խորհրդարանի քվեարկության։
Կառավարության՝ բյուջեի եկամտային մասի համար, 49.3-րդ հոդվածի օգտագործման հետ կապված նախորդ երկու անվստահության քվեները մերժվել էին հունվարի 23-ին: