Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ նիստում պատասխանել է Ադրբեջանում պահվող հայերի մասին ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին՝ հայտարարել՝ կարևոր է, որ ԵԽ բոլոր անդամ պետությունները հարգեն կառույցի առջև իրենց ստանձնած պարտավորությունները և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արժեքները։ Ալեն Բերսեի խոսքով՝ վերջին ամիսներին եվրոպական կողմի մոտ դրական ակնկալիքներ են առաջացել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից։ Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվ կյանքի կկոչվեն: Բերսեն նաև հիշեցրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին երկու երկրի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Ադրբեջանում պահվող հայերի հարցին է անդրադարձել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Նա ընդգծել է՝ ռազմագերիները պետք է հայրենադարձվեին ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո։ «Եվ դա միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի դրույթ է»,- շեշտել է Վարդանյանը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։