Հունվարի 21-25-ը Իսպանիայի Մադրիդ քաղաքում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն, Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ միասնական տաղավարով, կմասնակցի FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում, որպես զբոսաշրջային հետաքրքիր և յուրօրինակ ուղղություն։
Գերատեսչությունից տեղեկանում ենք՝ Զբոսաշրջության կոմիտեն տարածել է համապատասխան մամուլի հաղորդագրություն միջազգային լրատվամիջոցների համար, այն տեղադրվել է նաև կոմիտեի armenia.travel պաշտոնական կայքում։
Ամբողջական նյութը՝ ստորև: