Երեքշաբթի իրանցի պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մահացել է մոտ 2000 մարդ: Նա ասել է, որ այդ թիվը ներառում է ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ անվտանգության ուժերին:
BBC-ն ներկայումս չի կարողացել ստուգել այդ պնդումները, քանի որ արտասահմանյան լրատվամիջոցներին, այդ թվում՝ BBC-ին, արգելված է աշխատել Իրանում, որոշ րատվամիջոցների թույլատրվել է գործել խիստ սահմանափակումներով: Ավելին, Իրանի իշխանություններն ամբողջությամբ անջատել են համացանցը երկրում:
Երեքշաբթի ԶԼՄ-ները հրապարակել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Նա կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը և վստահեցրել է, առանց մանրամասնելու, որ օգնությունը ճանապարհին է:
Իր հերթին՝ Իրանի աքսորված թագաժառանգ Ռեզա Փահլավին ցուցարարներին և զինվորականներին կոչ է արել պայքարել Իրանի իշխող վարչակարգի դեմ՝ հայտարարելով, որ միջազգային ուշադրությունն այժմ վերածվում է իրական գործողությունների: