Եվրամիությունը չի ակնկալում Իրանի ղեկավարության անկում, բայց ակտիվորեն աջակցում է տեղի քաղաքացիական հասարակությանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ պատմության մեջ ռեժիմների անկման բազմաթիվ օրինակներ կան։ Դրա հետ մեկտեղ եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ հարցն այն է, թե ինչ տեղի կունենա Իրանում հետագայում: Կալասի խոսքով՝ Իրանում իշխանության անկման համար անհրաժեշտ է այլընտրանք երկրի ներսում:
Ավելի վաղ նա նշել էր, որ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Իրանի դեմ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԵՄ-ն աշխատում է Իրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ՝ կապված երկրում «բողոքի ակցիաների դաժան ճնշումների հետ»: