Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի: Դա ոչ միայն արժույթի փոփոխություն է, այլև ռազմավարական ընտրություն, որը կամրապնդի երկրի դիրքը Եվրոպայում՝ հայտարարել է Բուլղարիայի վարչապետը:
Բուլղարիան կդառնա 21-րդ երկիրը, որը պաշտոնապես կանցնի եվրոյի: Դրան նախորդել է Սոֆիայի կողմից գնաճի մակարդակին, բյուջեի պակասուրդին, երկարաժամկետ փոխառությունների արժեքին և փոխարժեքի կայունությանը վերաբերող ԵՄ-ի բոլոր պաշտոնական պայմանների կատարումը։
Բուլղարիայի` եվրոյի անցումը այդ արժույթն օգտագործող եվրոպացիների թիվը կհասցնի ավելի քան 350 միլիոնի: