Կիմ Չեն Ընը Դեղին ծովի ջրային տարածքում հետևել է մեծ հեռահարության ռազմավարական թևավոր հրթիռների արձակման վարժանքներին՝ հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Նշվում է, որ փորձարկումների նպատակն է եղել ստուգել համապատասխան ստորաբաժանումների մարտունակությունն ու պատասխան հարված հասցնելու ունակությունը: Զորավարժությունների ընթացքում մշակվել են հրթիռների կառավարման և կրակային առաջադրանքների կատարման հմտությունները, ինչպես նաև ստուգվել է համակարգի հուսալիությունը։
Գործակալության տվյալով՝ հրթիռները ճշգրիտ հարվածել են թիրախներին՝ հետևելով ծովի վերևում նշված հետագծին գրեթե 170 րոպե:
Կիմը զորավարժությունները հաջողված է համարել և կոչ է արել «շարունակել աշխատանքը երկրի միջուկային զսպման ուժերի անսահմանափակ և կայուն ամրապնդման ուղղությամբ»: Նա նշել է, որ դա անհրաժեշտ է աճող արտաքին սպառնալիքների պայմաններում։