Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ երկարաձգել է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը։ Որոշումը կգործի բոլոր արտահանողների համար, այդ թվում՝ անմիջական արտադրողների:
Մեկ այլ փաստաթղթով երկարաձգվել է դիզելային վառելիքի, նավային վառելիքի, և այլ գազային յուղերի, այդ թվում՝ բորսայում գնվածների արտահանման արգելքը, որը չի տարածվի նավթամթերքի անմիջական արտադրողների վրա։
Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 28-ից: Նշվում է, որ կառավարությունն այսպիսի քայլի է գնում վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակը պահպանելու նկատառմամբ։