Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ակտիվորեն խոչընդոտել այսպես կոչված «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանը:
Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտարարել են, որ նման սխեմաներն օգտագործվում են պատժամիջոցները շրջանցելու նպատակով և ռիսկեր են ստեղծում ծովային անվտանգության և շրջակա միջավայրի համար: Նշվում է նաև ռուսական նավթից Վրաստանի կախվածությունը նվազեցնելու և էներգառեսուրսների աղբյուրները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին: Դեսպանության գնահատմամբ՝ դա թույլ կտա ամրապնդել երկրի էներգետիկ և տնտեսական կայունությունը և կրճատել եկամուտները, որոնք ուղղվում են Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորմանը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան ընդլայնել էր պատժամիջոցների ցանկը՝ ներառելով չորս խոշոր ռուսական նավթագազային ընկերություններ: