Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասն ասել է, որ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։
«Նրանք այնպիսի օգնություն են խնդրել, ինչպիսին մենք տրամադրեցինք Մոլդովային չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասել է Կալասը։
Նա հայտարարել էր, որ Եվամիությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության և դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև աջակցություն՝ տեղեկատվական դաշտում մարտահրավերներին դիմակայելու համար: