Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մարիանա Կույունջիչի հետ: Հանդիպմանը քննարկվել են էներգետիկ գործընկերության զարգացման վերաբերյալ հարցեր՝ Հարավային գազային միջանցքից մինչև կանաչ էներգետիկ միջանցք, ինչպես նաև համագործակցությունն էներգաարդյունավետության և ջրածնային տեխնոլոգիաների ոլորտներում:
Շահբազովը նշել է, որ տարածաշրջանային նոր իրողությունները համագործակցության լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում:
Հարավային գազային միջանցքով ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ Իսկ 2022 թվականին ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են մինչև 2027 թվականը տարեկան առնվազն 20 մլրդ խմ գազի մատակարարման շուրջ։