Նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) խորհրդի նախագահ Գարի Ֆիլիպսի հետ։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության՝ Հայաստանում երկարամյա հումանիտար, կրթական և համայնքային ծրագրերի համար։
Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները։