ԲՏԱ նախարարությունը, մշտապես կարևորելով հասարակական կարծիքը և քաղաքացիական հասարակության դերակատարումը ոլորտային բարեփոխումների գործընթացներում, հայտարարում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մրցույթ:
Հասարակական խորհրդի նպատակն է նախարարության խնդիրների և նպատակների իրականացման մեջ ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ստեղծել ներառական որոշումների ընդունմանը նպաստող միջավայր, խրախուսել մասնակցային կառավարումը և ներգրավել շահառուներին քաղաքականության մշակման գործընթացում։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև դեկտեմբերի 11-ը՝ ժամը 18:00-ը, [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Հասարակական խորհուրդ»։
Հարցերի դեպքում զանգել՝ 010-59-00-04:
Մանրամասների և հայտը լրացնելու համար անցնել այս հղումով: