Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության ընտրությունների ծրագրի համակարգող Ֆրանկ Դաեշլերը և ընտրական փորձագետ (ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ նախկին ընտրական խորհրդատու) Վլադիմիր Միսևը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Հյուրերը հետաքրքրվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ-ի իրականացվող աշխատանքների ընթացքի մասին և քննարկել ԿԸՀ-ի հետ հետագա հնարավոր համագործակցության առավել երկարաժամակետ ձևաչափը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և հայտնել իր պատրաստակամությունը՝ նոր ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամները։
Առանձին հանդիպում է եղել նաև ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվության վերլուծության, իրավաբանական վարչությունների պետերի և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի հետ։