Կառավարությունը փոփոխություն է կատարել «ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրում: Փոփոխության նպատակն է պետական աջակցության չափի ավելացման միջոցով խթանել ծրագրի շահառուների և կոնսոլիդացված հողատարածքների թվի ավելացմանը:
Մասնավորապես՝ նախատեսվում է 3 հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում՝ տրամադրել պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 50 %-ի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում:
Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսական հողերի խոշորացմանը, օգտագործման արդյունավետության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը: