ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ: Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ ներկայացնելով ընթացիկ ծրագրերը և ոլորտային զարգացումները։
Քննարկվել են երկու երկրներում զբոսաշրջային ներուժի ներկայացումը և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, Հայաստանի և Ուրուգվայի զբոսաշրջային գործակալությունների միջև կապերի հաստատումը, ներառյալ՝ առցանց վեբինարների կազմակերպումը, զբոսաշրջության ոլորտում երկարաժամկետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկու երկրների միջև ուղիղ չվերթների անհրաժեշտությունը և դրա կարևորությունը զբոսաշրջային հոսքերի աճի համար։
Հանդիպման ավարտին կողմերը շեշտել են համագործակցության շարունակականության ու ամրապնդման կարևորությունը։