«Յոթի խմբի» երկրների արտգործնախարարները և ԵՄ դիվանագիտության ղեկավարը Կանադայում գագաթնաժողովից հետո կոչ են արել Ուկրաինայում անհապաղ հրադադար հաստատել: Կողմերն ընդգծել են, որ բանակցային գործընթացի մեկնարկային կետը պետք է լինի ներկայիս շփման գիծը։
«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները նաև քննարկել են Մոսկվայի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու հարցը, ինչպես նաև Արևմուտքում Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությունը՝ Ուկրաինային օգնելու նպատակով։
G7-ի արտգործնախարարները նաև ողջունել են Գազայի հատվածում հրադադարը և աջակցել ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրին: Նրանք կարևորել են, որ ավելի շատ հումանիտար օգնություն հասնի պաղեստինյան անկլավ ՄԱԿ-ի, Կարմիր խաչի և միջազգային այլ կազմակերպությունների միջոցով:
Բացի դրանից՝ Մեծ յոթնյակի արտգործնախարարներն Իրանին կոչ են արել վերսկսել Ատոմային էներգիայի միջազային գործակալության հետ լիակատար գործակցությունը և ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ: