ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ Լուիսվիլի օդանավակայանից թռիչքից հետո MD-11 բեռնատար ինքնաթիռ է կործանվել։ Աղետի վայրում հրդեհ է բռնկվել։
Նախնական տվյալներով հայտնի է եղել 11 տուժածի և 3 զոհի մասին: Ավելի ուշ Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը սոցցանցի իր էջում գրել է, որ զոհերի թիվը հասել է 7-ի:
Վթարի պաշտոնական պատճառը դեռևս պարզված չէ: