Նոյեմբերի 2-ին ութ անդամից բաղկացած «ՕՊԵԿ+» դաշինքը՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, որն արևմտյան պատժամիջոցների պատճառով բախվել է արտահանման ավելացման դժվարություններին, որոշել է կասեցնել նավթի արտադրության աճը 2026 թվականի առաջին եռամսյակում։ Այդ մասին հայտնում են Reuters-ի աղբյուրները։
Ապրիլից դաշինքն աստիճանաբար բարձրացրել է արդյունահանման նպատակային ցուցանիշները՝ օրական մոտ 2,9 մլն բարելով, ինչը կազմում է համաշխարհային առաջարկի մոտավորապես 2,7 տոկոսը, սակայն հոկտեմբերից աճի տեմպերը դանդաղել են նավթի ավելցուկի կանխատեսումների պատճառով:
Գործակալությունը նշում է, որ «ՕՊԵԿ+»-ի անդամ Ռուսաստանի դեմ նոր արևմտյան պատժամիջոցները բարդացրել են արդյունահանման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը: ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից միջոցների խստացումը սահմանափակել է մատակարարումներն ավելացնելու և դաշինքի շուկայական մասնաբաժինն ընդլայնելու՝ Սաուդյան Արաբիայի նախաձեռնություններից օգուտ ստանալու Մոսկվայի հնարավորությունները:
Նոյեմբերի 2-ի նիստում ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի նախաձեռնությամբ, «ՕՊԵԿ+»-ը որոշում է ընդունել դադարեցնել արդյունահանման աճը 2026 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում։