ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի հաստատման մասին։ Նա նշել է, որ պատժամիջոցները թիրախավորում են ռուսական բանկերը, կրիպտոբորսաները, հնդկական և չինական մի շարք կազմակերպություններ:
Նոր փաթեթով սահմանափակվում են նաև ռուսաստանցի դիվանագետների ճանապարհորդության հնարավորությունները Եվրամիության տարածքում։ Կալասը հավելել է, որ Ռուսաստանի համար ավելի դժվար է դառնում ֆինանսավորել Ուկրաինայի դեմ պատերազմը: