Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ի պատիվ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին:

Այն տրվել է Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոցի Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. (21-րդ) անունից:

Ճաշին մասնակցել է նաև Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։
Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: