Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի կառավարությանը հաջողվել է հաղթահարել Ազգային ժողովում երկու անվստահության քվեները: Կառավարությանն անվստահություն հայտնելու համար բանաձևեր էին ներկայացրել ծայրահեղ ձախ և ծայրահեղ աջ կուսակցությունները:
Լըկորնյուին հաջողվել է օրենսդիրների բավարար աջակցություն ստանալ այն բանից հետո, երբ նա խոստացել է կասեցնել կենսաթոշակային բարեփոխումները մինչև 2027 թվականը, երբ Ֆրանսիայում տեղի է ունենալու նախագահի ընտրություն:
Լըկորնյուն, որը վարչապետի պաշտոնում նշանակվելուց 26 օր անց հրաժարական էր տվել, օրերս վերանշանակվել է այդ պաշտոնում և հայտարարել նոր կառավարության կազմը: