Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Շարմ Էլ Շեյխ:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին: