Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է Գազայում հրադադարի հաստատումը, հույս հատնել, որ այն ամբողջությամբ կկատարվի։
«Բարձր ենք գնահատում Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների ջանքերը հրադադարի բանակցություններում միջնորդելու ուղղությամբ։ Թուրքիան վերահաստատում է իր հանձնառությունը՝ ակտիվորեն սատարելու և ընդլայնելու իր աջակցությունը հրադադարի համաձայնագրի իրականացման բոլոր փուլերում»,- նշել են ԱԳՆ-ից:
Գերատեսչությունից կարևորել են Գազա մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը և անկլավի վերականգնման հրատապ ջանքերը: Արտգործնախարարությունից հավաստիացրել են, որ Անկարան կշարունակի զգալի մարդասիրական օգնություն տրամադրել Գազային:
Մերձավոր Արևելքում տևական խաղաղության կարելի է հասնել միայն իսրայելա-պաղեստինյան հարցի արդարացի կարգավորման միջոցով՝ հավելել են Թուրքիայի արտգործնախարարությունից: