Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Կոբախիձեին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:
««Վրացական երազանքի» թեկնածուների վստահ հաղթանակը նրանց պատասխանատվության, հուսալիության և պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշներին համապատասխանության հավաստումն է: Դա նաև վկայում է երկրի ինքնիշխան զարգացման և հասարակության համախմբման Ձեր որդեգրած ուղեգծի լայն աջակցության մասին»,- ասված է հայտարարության մեջ:
Լուկաշենկոն ընդգծել է Բելառուսի ձգտումը՝ խորացնելու Վրաստանի հետ բարեկամությունն և համագործակցությունը: