Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին: