Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի վրա։
Չեռնիգովի մարզում հարվածի տակ են հայտնվել էլեկտրամատակարարման մի քանի օբյեկտներ։ Վթարային անջատումներ են եղել, 50 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։
Նախօրեին Ռուսաստանը ամենազանգվածային հարվածն էր հասցրել Ուկրաինայի գազային ենթակառուցվածքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում գտնվող «Կիրիշինեֆտեորգսինթեզ» նավթավերամշակման գործարանին: