Bayraktar Teknoloji Azerbaycan ընկերությունը, որը թուրքական Baykar Makina ընկերության դուստր ձեռնարկությունն է, Ադրբեջանում սկսել է ԱԹՍ-ների արտադրությունը՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Գործարանը գտնվում է Սումգայիթի արդյունաբերական պարկի տարածքում, որտեղ ռեզիդենտի կարգավիճակ է ստացել այս տարվա մայիսին: Նշվում է, որ ներկայումս արտադրանքն արտադրվում է ներքին շուկայի համար:
Անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar-ը և Ադրբեջանը 2023 թվականի մայիսին արձանագրություն են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին։