ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները իրավապաշտպան և ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի նկատմամբ:
Սենատորի խոսքով՝ Իբադօղլուն դաժան հետապնդման զոհ է դարձել իր մասնագիտական գործունեության և երկրի նավթագազային ոլորտում լայնածավալ կոռուպցիայի հետ կապված հետազոտությունների համար:
Դուրբինն ընդգծել է, որ 2024 թվականի ապրիլին Իբադօղլուն տնային կալանքի է ենթարկվել և այժմ զրկված է արդար դատաքննության, իրավաբանական օգնության և համարժեք բժշկական օգնության իրավունքից: Նրա ընտանիքն էլ շարունակում է հետապնդվել։
Սենատորը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Իբադօղլուին, հավելել՝ ԱՄՆ-ում հետևելու են գործընթացին: