Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսաբի առաջին գյուղը:
Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար:
Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան:

Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ չնայած Սիրիայի տարբեր շրջաններից հրշեջների ու քաղաքացիական պաշտպանության ուժերի գործադրած ջանքերին:


Մինչ այս պահը օգնություն ցուցաբերելու նպատակով խմբեր են ժամանել հարևան երկրներից ու Կատարից:
Նշվում է, որ ավելի քան 15 հազար հեկտար անտառային տարածք է մոխրի վերածվել:
Հրդեհը դեռ շարունակում է տարածվել:
