Նիկոլ Փաշինյանին Ստամբուլում դիմավորել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալը: Վարչապետի առաջին հանդիպումը եղել է հայ համանքի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել ամենակտուալ թեմաներին՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթաց, տարածաշրջանային զարգացումներ, «Իրական Հայաստան» գաղափարախոսություն:
Իր այցին անդրադառնալով երկրի ղեկավարը ասել է՝ սա Երևանի և Անկարայի ակտիվացած երկխոսության արդյունքն է, և այդ երկխոսության խորացման հարցում վարչապետը կարևորել է հայ համայնքի դերը:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցում, մոմ վառել, այցելել հայկական նախակրթարան և դպրոց, այցելել է նաև Կապույտ մզկիթ:
Երկրի ղեկավարի արդեն պատմական բնորոշված այցի առաջին ժամերի մասին՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: