Վաղը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։