Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով, մարզերի մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում, տեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն»,- գրել է Սուրենյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ արևմուտքից ցիկլոն է ներթափանցում. մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում: