Փետրվարի 27-ի լուսադեմից սկսած՝ սպասարկող կազմակերպության կողմից ապահովվում է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն –Մադինա ճանապարհահատվածի անցանելիությունը։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից
Ժամը 9։30-ի դրությամբ ավտոճանապարհը բաց է և երթևեկելի։ Թեև ավտոճանապարհը բաց է, սակայն, ձնաբուքը պարբերաբար ստեղծում է երթևեկության անվտանգության հետ կապված խնդիրներ։
«Ելնելով վերոգրյալից, հորդորում ենք, մինչև ձնաբքի դադարելը, նշված ճանապարհահատվածից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը սպասարկող «Շանթ Սեյրան»ՍՊԸ-ի կողմից շարունակվում են ճանապարհի մաքրման և լայնացման աշխատանքները»,- հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։