2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում ապաստան է հայցել 660 մարդ: Մեր երկրից ապաստան հայցողները հիմնականում Ռուսաստանի, Իրաքի, Իրանի, Եգիպտոսի քաղաքացիներ են: Որոշ մասը նաև Ուկրաինայի Հանրապետությունից է, սակայն նրանց թիվը 2022-ի համեմատ նկատելիորեն նվազել է: Քանի դեռ ապաստան հայցողների գործը քննվում է, նրանք կարող են բնակվել հատուկ իրենց համար նախատեսված կացարաններում:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի տեսանյութում: