Փետրվարի 26-ին` ժամը 12:37-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:13-ին։
Այրվել են տանիքից մոտ 15 քմ փայտե կառուցատարրեր, տանիքում կուտակած մոտ 80 հակ անասնակեր և վնասվել է 15 քմ ազբոշիֆեր։