Ուկրաինացիները չպետք է ընտրություններ անցկացնեն մինչև ռազմական գործողությունների դադարեցումը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը:
«Ուկրաինացիները չեն կարող հենց հիմա ընտրություններ անցկացնել, քանի որ դա հակասում է նրանց Սահմանադրությանը։ Ընտրություններ չպետք է անցկացվեն մինչև մարտական գործողությունների դադարեցումը, բայց կգա այն պահը, երբ նրանք ստիպված կլինեն ընտրություն անցկացնել։ Եվ դա առողջ ժողովրդավարության նշան է»,- նշել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ դա չի նշանակում, թե նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հեռանա։ Քելոգի խոսքով՝ նույնիսկ պատերազմի ժամանակ ընտրություններ կազմակերպելու՝ երկրի կարողությունը վկայում է ժողովրդավարության կայունության մասին: