Գյումրու քաղաքապետարանում կադրային ջարդ չկա: Համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը վստահեցնում է՝ քաղաքային նախկին իշխանությունների թիմակիցներից շատերը շարունակում են աշխատել: Վերսկսվել են նաև պետական, համայնքային, միջազգային և սոցիալական բոլոր ծրագրերը, սակայն Մինասյանի համոզմամբ, Հայաստանի երկրորդ քաղաքը պետական հոգածության կարիք ունի: Խնդիրները շատ են՝ առաջնահերթ է անօթևանության հարցը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: