Հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 10+770-կմ 27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
14.7 կմ հիմնանորոգվող ճանապարհը սկսվում է Ջրվեժ բնակավայրից։
![](/attachments/images/469087077_967903518705201_2555872580929293228_n.jpg)
Շինաշխատանքների շրջանակում նորոգվում է Ջրվեժի տրանսպորտային հանգույցը։ Աշխատանքներ են տարվում տրանսպորտային հանգույցի կամրջի վրա։
Հեռացվել է նախկին պատվածքը, իրականացվում են բետոնային և ջրամեկուսացման աշխատանքներ, տեղադրվել է հարթեցման շերտ, նորոգվել են կամրջի դեֆորմացիոն կարերը։
Ճանապարհի վրա ռեսայքլի միջոցով մշակվում է գոյություն ունեցող պատվածքը, որից հետո կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
![](/attachments/images/469316007_967903522038534_1104437711590303485_n.jpg)
Նշենք, որ այս ծրագրի շրջանակում 2025 թվականին կկառուցվի նաև Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան տանող նոր թև։
Շինաշխատանքները կատարում է «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։