• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ղարաբաղի հարցը նախկին նախագահների համար բիզնես է եղել. Գալստյան Բաց հարթակ. Ղարաբաղի հարցը... 20:33
Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 20:21
Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է... 13:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ երկրի դեմ տարածքային պահանջ չկա․ ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին
Քաղաքականություն
10:0707 Հոկ, 2024

ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ երկրի դեմ տարածքային պահանջ չկա․ ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը։
 
- Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի 4-ի Ձեր մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե այդ որոշմամբ ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:
 
- Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ և ուղիղ ասում է, որ 1990 թ. Հայաստանի Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք բառացի արտահայտված են ՀՀ Սահմանադրության հոդվածների մեջ: Եվ, հետևաբար, այն, ինչ գրված չէ ՀՀ Սահմանադրության՝ նախաբանին հաջորդող տեքստի, այսինքն՝ Սահմանադրության հոդվածների մեջ, Սահմանադրությանը վերագրել հնարավոր չէ, և որևէ այլ մեկնաբանության տեղ պարզապես չկա, մանավանդ որ Բարձր դատարանն արձանագրել է, որ նախկինում իր կայացրած որոշումներում երբևէ այլ դիրքորոշում չի ամրագրվել: Այսպիսով, ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ:
 
- Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում էլ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ:
 
- Այս հարցին էլ Հայաստանի Հանրապետությունը բարձր և բարձրագույն մակարդակով անդրադարձել է մի քանի անգամ: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ՀՀ ներքին օրենսդրությունը: Այդ հոդվածի ձևակերպումն ավելի կոնկրետ հետևյալն է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում կա հոդված այն մասին, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չառաջադրել ապագայում: Կա նաև հոդված, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը խաղաղության պայմանագրի իրագործումը ձախողելու համար: Այսինքն՝ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք: Հետևաբար, խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք լինեն:
 
- Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է նաև, թե Ալմա Աթայի հռչակագրին Հայաստանի արտահայտած հավատարմությունը դեռ չի նշանակում, թե Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որովհետև Ալմա Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները, և որ տարածքները որ երկրին են պատկանում:
 
- Այդ մեկնաբանությունը բացարձակապես տեղին չէ, որովհետև 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրում հստակ նշվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: Հետևաբար, Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրած երկրները ճանաչել են խորհրդային հանրապետությունների՝ ԽՍՀՄ փլուզման պահի դե յուրե տարածքների ամբողջականությունը և դե յուրե գոյություն ունեցած միջհանրապետական վարչական սահմանները՝ որպես պետական սահման: Իսկ այդ սահմանները հայտնի են, և այդ սահմաններն արտահայտող քարտեզներն առկա են և՛ Հայաստանում և՛ Ադրբեջանում:
 
Ի դեպ, խաղաղության պայմանագրի ձևակերպումն այն մասին, որ կողմերը պարտավորվում են նաև ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալ, հօդս են ցնդեցնում Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու «պահեստային տարբերակ» ունի:
 
Իսկ Ալմա Աթայի հռչակագրի այն մեկնաբանությունը, որ առկա է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ձևակերպումներում, իրականում կարող է նշանակել, որ Ադրբեջանն ինքը տարածքային պահանջներ ունի Հայաստանից, պարզապես Հայաստանին ուղղված մեղադրանքներով ցանկանում է դա քողարկելու ծխածածկույթ ստեղծել:

- Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը՝ դա անվանելով զանգվածային միլիտարիզացիա: 

- Եթե համեմատենք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը թե՛ բացարձակ թվերով, թե՛ համաչափությամբ, թե՛ ձեռք բերվող սպառազինությունների տեսակներով, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում: Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե չի պատրաստվում միայն բանակի վրա հիմնված անվտանգության հայեցակարգ որդեգրել, և անվտանգության իր հայեցակարգի կարևոր մասն է համարում հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե իրենց հիմնական անելիքը ռազմական կարողությունների հզորացումն է: 

Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանը բազմիցս Ադրբեջանին առաջարկել է և հիմա էլ առաջարկում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմներ ստեղծել, և Ադրբեջանն այդ առաջարկը թողնում է անարձագանք՝ ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանություն որդեգրելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Վերահաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, բացի հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելուց, այլ, այսինքն՝ հարձակողական օրակարգ չունի: Մինչդեռ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությանն ուղղված գրեթե ամենօրյա սպառնալիքներով: 

- Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է նաև, թե Հայաստանը համաշխարհային առաջնորդներին ուղղված քարոզչություն է տանում՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին չմասնակցելու ուղղությամբ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք: 

- Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հոկտեմբերի 4-ի իմ մեկնաբանության մեջ բարձրացված հարցերին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը որևէ կերպ չի արձագանքել: Այդ հարցերը հետևյալն էին. արդյո՞ք Ադրբեջանը ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, արդյո՞ք հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք հրաժարվում է խաղաղության օրակարգից: Պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածները ներառող Խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար: Նման վերլուծությունների թիվն ընդ որում, գնալով շատանում է: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ: Հայաստանն էլ իր հերթին ասում է, որ պատրաստ է մինչև COP29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը: Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել է COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը՝ որպես կողմերի միջև վստահության և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք, և չէինք ցանկանա, որ այն հակառակ նպատակով օգտագործվեր:

 

Դիտումների քանակ381
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստան» ծրագիր. անտառային բաղադրիչի մեկնարկային աշխատանքային հանդիպում 00:3907 Դեկ, 2025
  • «Արթ վայն» ընկերությունը 2025-ի 9 ամսում 6 մլրդ 657 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:0307 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ փոխնախագահի և Սիլվեստր Ստալոնեի հետ է հանդիպել 23:3106 Դեկ, 2025
  • Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի ճանապարհները բարեկարգվում են 23:2006 Դեկ, 2025
  • Երևանի օդի որակն ու էկոլոգիայի բարելավման ուղիները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4006 Դեկ, 2025
  • «Դու իմ չեմպիոնն ես, իմ հերոսն ես»․ Արեն Մկրտչյանն այցելել է պարալիմպիկ ծանրամարտի 17-ամյա աշխարհի չեմպիոնին 22:2506 Դեկ, 2025
  • Խաղաղության բանակցությունների երկկողմ բնույթը ապացուցել է իր արդյունավետությունը. Հաջիև 22:0006 Դեկ, 2025
  • Հաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ 21:5306 Դեկ, 2025
  • Կիրանցում հիմա խաղաղ է և չկա անվտանգության ոչ մի մտավախություն. վարչապետ 21:4506 Դեկ, 2025
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 21:3506 Դեկ, 2025
  • «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել 21:1406 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Երկրի անվտանգության գործիքները պետք է լինեն բազմազան. այց սահմանազատված Կիրանց 21:0006 Դեկ, 2025
  • Մելիք-Օհանջանյաններ. տոհմի պատմությունը՝ փաստերով 20:5606 Դեկ, 2025
  • «Կյանքը հիասքանչ է». 20-ամյա նկարչուհու խոստովանությունը 20:4406 Դեկ, 2025
  • Մարդու իրավունքներից՝ արտթերապիա. դասընթաց տեղահանված կանանց համար 20:3206 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 20:2106 Դեկ, 2025
  • Գազայի վերաբերյալ ամերիկյան ծրագրից հրաժարվելը հսկայական ձախողում կլինի աշխարհի համար. Ֆիդան 20:1406 Դեկ, 2025
  • Howo մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում. Ավինյան 20:0606 Դեկ, 2025
  • ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ»-ը՝ տեղական բիզնեսում 19:5906 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 19:4806 Դեկ, 2025
  • Ոռոգման նոր համակարգ և լուսավորության ցանց՝ Լիճք գյուղում 19:3606 Դեկ, 2025
  • Ապառազմականացման վերաբերյալ Իսրայելի պահանջները Սիրիայի համար վտանգավոր են. Ահմեդ աշ-Շարաա 19:2106 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է. Նազելի Բաղդասարյան 19:0106 Դեկ, 2025
  • Առևանգված ուկրաինացի երեխաների խնդիրը շարունակում է հրատապ մնալ 18:5306 Դեկ, 2025
  • Վստահաբար ասում եմ՝ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է. վարչապետ 18:3806 Դեկ, 2025
  • Քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի դպրոց և Սբ Երրորդություն եկեղեցի. Նիկոլ Փաշինյան 18:2906 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը «Դոհա ֆորումի» շրջանակում պանելային քննարկմանը կարևորել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչումը 18:1706 Դեկ, 2025
  • Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ 18:0406 Դեկ, 2025
  • Թրամփը երախտագիտություն է հայտնել իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու՝ Երևանի ու Բաքվի նախաձեռնության համար 17:5606 Դեկ, 2025
  • Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 17:5306 Դեկ, 2025
  • Լաս Վեգասը և հայերը 17:4106 Դեկ, 2025
  • Մի խումբ քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի սահմանազատված հատված. Փաշինյան 17:1706 Դեկ, 2025
  • Կանադան Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից 17:0306 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Շինարարության ընթացքը կհսկվի օնլայն, ավարտական ակտը կտրվի ինքնաշխատ | 06.12.2025 17:0006 Դեկ, 2025
  • Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը 16:4206 Դեկ, 2025
  • ՀՀ անձնագրով առանց վիզայի հնարավոր է այցելել 67 երկիր. հրապարակվել է 2025 թվականի անձնագրի ինդեքսը 16:2606 Դեկ, 2025
  • Շարունակվում է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունը 16:1106 Դեկ, 2025
  • Դաշտ գյուղում շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ հանրային տարածք՝ ՄԱԿ–ի Զարգացման ծրագրով 15:5406 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանն ընդգծել է զբաղվածության ոլորտի ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքների անհրաժեշտությունը 15:5306 Դեկ, 2025
  • Զգուշացե՛ք կիբեռհանցագործներից 15:3806 Դեկ, 2025
  • Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները 15:2806 Դեկ, 2025
  • Բաքուն ու Երևանը նոր ստատուս-քվո են ձևավորում Հարավային Կովկասում. Հիքմեթ Հաջիև 15:1406 Դեկ, 2025
  • Երբ ավարտուն տեսք կունենա Կասկադը. ներդրումային ծրագիրը հաստատված է 14:5906 Դեկ, 2025
  • Ուկրաինան չի հանձնելու իր տարածքները, դա չի կարող խաղաղության համաձայնագրի մաս դառնալ. Սիրսկի 14:4706 Դեկ, 2025
  • Մահացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը 14:3606 Դեկ, 2025
  • Թոմ Բարաքը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի 14:1606 Դեկ, 2025
  • ԱԺ նախագահը մասնակցել է Վաղարշապատի նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությանը 14:0806 Դեկ, 2025
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում 14:0606 Դեկ, 2025
  • Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 13:5606 Դեկ, 2025
  • Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում 13:5106 Դեկ, 2025
  • Շինարարության տեխհսկողությունը կթվայնացվի՝ մեկ հարթակում ներգրավելով բոլոր մասնակիցներին 13:4406 Դեկ, 2025
  • Աշխարհի առաջնությունում այսօր հանդես կգա 3 բռնցքամարտիկ 13:3106 Դեկ, 2025
  • 3 անշարժ գույք, 13 մլն 478 հազար դրամ. ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարագիրը 13:1106 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կմեկնարկի Կասկադի անավարտ հատվածի վերակառուցումը. սպասվում է 20 մլրդ դրամի ներդրում 13:0006 Դեկ, 2025
  • Պակիստանի և Աֆղանստանի սահմանին կրկին բախումներ են 12:5406 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Վերգինե Սմբատյան 12:4406 Դեկ, 2025
  • Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերը բանակցություններ են վարել 12:1606 Դեկ, 2025
  • Աղասի Այվազյան-100. հայ գրականության մեծ ռոմանտիկը 11:5806 Դեկ, 2025
  • Ռուսական ՀՕՊ-ի միջոցները որսացել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 116 ԱԹՍ. ՌԴ ՊՆ 11:4306 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում 11:2406 Դեկ, 2025
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ի 9 ամսում 7 մլրդ 245 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:1806 Դեկ, 2025
  • Ռուսաստանը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային 11:1106 Դեկ, 2025
  • Աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքի մարզում 11:0506 Դեկ, 2025
  • Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում՝ Տավուշում 10:5306 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:0906 Դեկ, 2025
  • Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել 10:0306 Դեկ, 2025
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկմանը 10:0006 Դեկ, 2025
  • Ժաննա Անդրեասյանը Լեհաստան է գործուղվում 09:3806 Դեկ, 2025
  • Պռոշյան փողոցում բախվել է 7 ավտոմեքենա․ կա զոհ 09:2106 Դեկ, 2025
  • Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:3606 Դեկ, 2025
  • Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է 08:1206 Դեկ, 2025
  • Մոտ 90 առցանց բողոք՝ «Սպառողի օգնական» թվային հարթակում 01:0006 Դեկ, 2025
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները մեծ հեռանկարներ են ստեղծում. Կոշտա 00:3706 Դեկ, 2025
  • Կեղծ հաշիվ՝ տեղեկատվական անվտանգության փորձագետի անունով. թիրախում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ են 00:1406 Դեկ, 2025
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանն ու Ջեյմս Կարաֆանոյը քննարկել են Heritage հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի հնարավորությունները 23:5405 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը 23:4105 Դեկ, 2025
  • Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը 23:2205 Դեկ, 2025
  • Կարտոֆիլի ամբողջ բերքն իրացվում է ներքին շուկայում. Վարդենիկում ամփոփում են արդյունքները 23:0005 Դեկ, 2025
  • Ամփոփվեց «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 2-րդ փուլը․ մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 520 կամավոր 22:5405 Դեկ, 2025
  • Ռազմարդյունաբերության զարգացման մեր քաղաքականության արդյունավետությունը կարելի է օբյեկտիվորեն գնահատել ըստ վճարած հարկերի․ նախարար 22:4705 Դեկ, 2025
  • Ալեքսեյ Սանդիկովը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի 22:2505 Դեկ, 2025
  • Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 22:1105 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լիլիթ Մինասյանի հետ 22:0305 Դեկ, 2025
  • Ռազմավարությունը հետևողական լինելն է. վարչապետը՝ հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին 21:5205 Դեկ, 2025
  • Հայկական բրենդիի ռեբրենդինգից մինչև խաղողի այգիների ռեեստր․ հայ-մոլդովական համագործակցությունը խորանում է 21:2805 Դեկ, 2025
  • Հերքում «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերին 21:2105 Դեկ, 2025
  • Հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները ՀՀ ողջ տարածքում կիրականացնեն պատվիրակված շինամոնտաժային աշխատանքներն ընդհանուր 7 լոտով և 28 բրիգադներով․ ՀԷՑ 21:0605 Դեկ, 2025
  • Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում 21:0205 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ վերջնական խաղաղության հասնել 2026-ին. Ամիրբեկով 21:0005 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5505 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել թմրավաճառներին 20:4205 Դեկ, 2025
  • Ստամոքսի քաղցկեղ. գաստրոսկոպիայի կարևորությունը 20:3505 Դեկ, 2025
  • Վարդան Ղուկասյանի փեսայի և որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 20:2905 Դեկ, 2025
  • Շվեդիան կդադարեցնի օգնությունը մի քանի երկրին՝ Ուկրաինա գումար ուղարկելու համար 20:2205 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.12.2025 20:1605 Դեկ, 2025
  • ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել է սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն 20:1105 Դեկ, 2025
  • Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թեմրյուկի, Սիզրանի և Գրոզնու վրա 20:0805 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 5. 2025 20:0005 Դեկ, 2025
  • Պատմական որոշում. Եվրամիություն-Ռուսաստան գազային պատերազմն ավարտվեց ռուսական կողմի պարտությամբ 19:5405 Դեկ, 2025
  • Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը 19:4805 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015