Կուրսկի շրջանում լարվածությունը պահպանվում է: Գիշերն Ուկրաինայի և Ռուսաստանի զինված ուժերը շարունակել են գործողությունները ռուսական տարածքում։ Կան զոհեր և տուժածներ, հազարավոր քաղաքացիներ տարհանվել են: Ռուսական կողմի տվյալով՝ ուկրաինական զորքերի առաջխաղացումը կասեցվել է։ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ուժային բլոկի հետ: Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնել է՝ «շարունակում են ոչնչացնել թշնամուն» սահմանի մոտակայքում գտնվող անտառներում: Բացի Կուրսկի հարցից՝ Պուտինը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին խնդրել է զեկուցել Իրան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքների մասին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։