«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանն ունի իր օրակարգը, Գևորգ Պապոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հիմնական խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ, ըստ Ամիրբեկովի, Ադրբեջանի նկատմամբ կան տարածքային պահանջներ:
«Հայաստանի Հանրապետությունը իր Սահմանադրությունը կարող է փոխել այն ժամանակ, երբ որ ՀՀ քաղաքացիները, սահմանադիրներն էդպես կորոշեն: Որևէ երկրի պահանջով Հայաստանի Հանրապետությունն իր Սահմանադրությունը չի փոխում: ՀՀ-ն կփոխի իր Սահմանադրությունը կամ չի փոխի իր Սահմանադրությունը՝ դա ՀՀ ներքին գործն է և ՀՀ ժողովրդի, Սահմանադիրի ներքին գործն է, միայն ու միայն»,- ասել է Պապոյանը: