Ռուսաստանի Կուրսկի մարզում, որտեղ օգոստոսի 6-ին ներխուժել էին ուկրաինական զինված ուժերը, լարվածությունը պահպանվում է: Շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել: Ուկրաինական մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ ուկրաինական ուժերը ռուսական բնակավայրեր են գրավել:
Ըստ ռուսական կողմի, սակայն, ուկրաինական զորքերի առաջխաղացումը կասեցվել է։ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնել է՝ «շարունակում են ոչնչացնել թշնամուն» սահմանի մոտակայքում գտնվող անտառներում:
Հայտնի է զոհերի և վիրավորների մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Հազարավոր քաղաքացիներ են տարհանվել: ՌԴ նախագահը Կառավարության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Կիևը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել: Վլադիմիր Պուտինը հրահանգել է աջակցություն տրամադրել տուժածներին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: